211652_close_icon
views-count2224 դիտում article-date 13:55 11-11-2016

Գերմանիան Թրամփին կոչ է արել խիստ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չնահանջել ՆԱՏՕ-ի սկզբունքներից, այն է՝ կոշտ դիրքորոշում պահպանել Մոսկվայի հանդեպ, հաղորդում է Tass-ը։ «Դոնալդ Թրամփը պետք է հստակ ասի, թե ում կողմից է՝ արդարության, խաղաղ կարգավորման ու ժողովրդավարության, թե իր համար միևնույն է և ինքը տղամարդկային ընկերության ժեստ է դրսևորում»,-ZDF հեռոիստաալիքին տված հարցազրույցոմ ասել է նախարարը։ Նա հավելել է, որ Թրամփը չպետք է ՆԱՏՕ-ն դիտարկի որպես բիզնես,-«Սա ընկերություն չէ»։ Հիեցնենք, որ այս տարվա ապրիլի 3-ին Թրամփn իր ելույթում չէր բացառել ՆԱՏՕ-ի փլուզումը՝ հայտարարելով, որ կառույցի դաշնակիցները իրենց հասանելիք պարտքը չեն վճարում, իսկ կառույցն իր 28 անդամ պետություններով արդեն շատ հին է։

Նմանատիպ նյութեր