211652_close_icon

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «Բիս Կվիտ» խմբի համերգը

views-count3631 դիտում article-date 12:05 11-11-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել պետերբուրգյան «Բիս Կվիտ» երաժշտախմբի համերգին, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Դենիս Սեդովը: Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբը շատերը համարում են նաև Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկն ու ռուսական մշակույթի դեսպանն աշխարհում: Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ, սիրված բազմաթիվ ստեղծագործություններ և երգեր: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր