211652_close_icon
views-count4908 դիտում article-date 21:25 10-11-2016

Արթուր Պետրոսյան. Մենք փորձելու ենք հաղթանակի հասնել

Այսօր` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի մամուլի ասուլիսը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: [b]-Գևորգ, ի՞նչ մարզավիճակում եք, արդյո՞ք ամբողջությամբ պատրաստ եք մասնակցել վաղվա խաղին։ [/b] -Մարզավիճակս գնահատում եմ նորմալ, վերջին խաղերին մասնակցել եմ, ամբողջովին պատրաստ եմ խաղին: [b]-Ինչպե՞ս կգնահատես մրցակցին ու ըստ քեզ ի՞նչ շանսեր ունենք մենք։ [/b] -Բնականաբար գիտենք, որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղում, շատ ամուր պաշտպանություն ունեն և շատ լավ հակագրոհում են: Մենք դիտել ենք մարզչի վերլուծությամբ նրանց խաղը և արդեն գիտենք, թե ինչպես ենք խաղալու նրանց դեմ: Շանսերը գնահատում եմ հավասար, մենք պետք է նվիրվենք և ավելին տանք խաղին, քան կարող ենք: [b]-Պարոն Պետրոսյան, անցկացրիք առաջին հավաքը որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք, թիմն ինչպիսի՞ վիճակում էր, և կխնդրեի հատկապես մասնավորեցրեք Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակը: [/b] -Սկսեմ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցից: Նա փայլուն վիճակում է, բավական բարձր տրամադրություն ունի, այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է թիմին, ապա նրանց հիմնական մասին ճանաչում էի, երկու տարի առաջ Բեռնարդ Շալանդի օգնականն էի: Մեծ պատասխանատվություն է, սակայն, կարծում եմ, ամեն ինչ շատ լավ ստացվեց, տղաները պատրաստ են: [b]-Ինչ-որ նորություն կա կապված Դավիթ Մանոյանի վնասվածքի հետ: Այս վիճակում, երբ շարքից դուրս է գալիս միջին գծի կարևոր ֆուտբոլիստներից մեկը, լավ կլիներ փոխարինող գտնել ի դեմս Արթուր Եդիգարյանի, ով հիմա լավ մարզավիճակում է գտնվում: [/b] -Ցավոք, Դավիթ Մանոյանն այս խաղին հաստատ չի մասնակցի, իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ապա ես նրա խաղը տեսել եմ, նրա հետ խոսել եմ, այնպես որ այս խաղի համար կտրուկ քայլեր անել դեռ պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է: [b]-Ձեր կարծիքը մրցակցի մասին: Ի՞նչ ուժեղ ու թույլ կողմեր ունեն, ու ի՞նչ հակախաղ կարող ենք գտնել: [/b] -Իհարկե հիմա չեմ պատմի: Կարող եմ ասել, որ շատ ուժեղ մրցակից է, այս խաղի ֆավորիտն է, բայց համաձայն եմ Գևորգի հետ՝ շանսերը 50/50 են և մենք անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: [b]- Մրցակցի կազմում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց կառանձնացնեք: [/b] -Վերջին խաղերը նայելով` կառանձնացնեմ նրանց հարձակման գիծը՝ Բեչիրայ, Յովետիչ: Շատ ուժեղ ֆուտբոլիստներ են թե անհատական, թե թիմային խաղում: Այնուամենայնիվ, թիմն էլ շատ կազմակերպված թիմ է ու շատ բարդ մրցակից մեզ համար: [b] -Վաղվա խաղում ոչ-ոքին գոհացուցիչ կլինի՞ ձեզ համար, թե՞ նպատակը հաղթանակն է: [/b] -Մենք փորձելու ենք հաղթանակի հասնել, բայց ելնելով վերջին 3 խաղերի արդյունքներից՝ ոչ-ոքին նույնպես առաջընթաց կլինի: Իհարկե տանը հաղթանակը շատ ցանկալի է, սակայն կրկնեմ՝ ոչ-ոքին նույնպես դրական արդյունք կլինի: [b]-Վերջին տարիներին Հայաստանի հավաքականը պաշտպանողական ֆուտբոլ է խաղում: Հնարավո՞ր է արդյոք Ձեր ղեկավարությամբ ինչ-որ բան փոխվի: [/b] -Ես իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք ու եթե փորձենք այդ բոլոր խնդիրները միանգամից լուծել, մեծ խնդիրներ կունենանք: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք: [b]-Նախորդ ասուլիսին նշեցիք, որ Ձեր առաջնային խնդիրը ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը բարելավելն է: Որքանո՞վ դա ստացվեց: [/b] -Իմ կարծիքով մեզ այդ խնդիրը հաջողվեց լուծել, որովհետև թիմի մթնոլորտը շատ հանգիստ էր, բոլորն անկաշկանդ էին, ժպտում էին: Կարծում եմ, որ վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին: [b]-Երկրպագուների շրջանում Հայաստանի հավաքականի նկատմամբ վերաբերմունքը փոխվելէ, քանի որ վերջին անգամ Հայաստանի հավաքականը տանը հաղթելէ 3 տարի առաջ: Արդյո՞ք դա չի ճնշում տղաներին և արդյո՞ք դա չի զգացվելու վաղը: [/b] -Ճնշելը ոչ, բայց կարծում եմ զգացվելու է: Իրենք էլ են կարդում, իրենք էլ են հեռուստացույց դիտում, կարծում եմ` դա նորմալ է, բայց ամեն դեպքում դա մեր երկրպագուների իրավունքն է: Մենք մեր խաղով կփորձենք ետ բերել երկրպագուներին մարզադաշտ: [b]-Բացի Մանոյանից, կա՞ մեկ այլ ֆուտբոլիստ, որի մասնակցությունը խաղին հարցականի տակ է: [/b] -Պետրոս Ավետիսյանը նույնպես վնասվածքի պատճառով չի մասնակցի վաղվա խաղին: Եթե այս կարճ ժամանակում ուրիշ ոչ մի անախորժ բան չպատահի, թիմը կազմ-պատրաստ կներկայանա խաղին: [b]-Վերջին խաղերում հավաքականը խաղում էր առանց ընգծված հարձակվողի: Վաղը խաղալո՞ւ ենք կենտրոնական հարձակվողով, և եթե այո, ապա ո՞վ է հանդես գալու այդ դիրքում: [/b] -Որոշել եմ, խաղալու ենք, բայց նորից չեմ բացելու փակագծերը: Մի բան հաստատ է, որ վաղը` ժամը 9-ին խաղալու ենք (ծիծաղում է-խմբ):

Նմանատիպ նյութեր