211652_close_icon
views-count1392 դիտում article-date 21:57 10-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված են գործընկերային ջերմ հարաբերություններ, վստահություն հայտնեց, որ դրանք ապագայում ավելի կզարգանան։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամետնիյազ Մաշալովը նախարարին ներկայացրեց տրանսպորտի և կապի ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Թուրքմենստանում է անցկացվելու տրանսպորտի ոլորտի առաջին գլոբալ համաժողովը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտային փոխադրումների, երկաթուղային տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող մի շարք այլ հարցեր։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր