1028 դիտում
20:07 09-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ բարձր է գնահատում Գերմանիայի հետ համագործակցությունը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` ակնկալելով նոր գործակցության ծրագրեր:
Դեսպանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, կարևորեց նախարարի հետ հանդիպումը ՀՀ կառավարության նոր ծրագրի առանձին կետերի շուրջ քննարկումների համատեքստում:
Հաշվի առնելով, որ այդ ծրագրում մեծ կարևորություն է տրվում ՏՏ ոլորտին, Բերնհարդ Մաթիաս Քիեսլերը հայտնեց, որ Գերմանիա - Հայաստան համագործակցության մեծ հեռանկար է տեսնում այս բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՏՏ ոլորտում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հեռանկարները, «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներին գերմանական կողմի աջակցության հնարավորությունները:
Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի տրանսպորտային նոր համակարգի մշակման գործընթացին կմասնակցեն նաև գերմանացի մասնագետները` նկատի ունենալով Գերմանիայի զարգացած ուղևորափոխադրման համակարգն ու առկա փորձը:
Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ բոլոր քննարկված ծրագրերի շուրջ առաջարկությունները կներկայացնի գերմանական կողմին և հույս հայտնեց, որ այս հանդիպումը հիմք կդառնա հետագա առավել արգասաբեր համագործակցության համար:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
16:52 08-12-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
1311 դիտում
18:48 17-06-2019
Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին
1167 դիտում
19:09 15-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին