211652_close_icon
views-count1920 դիտում article-date 22:58 07-04-2016

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Դեսպանը հավաստիացրեց, որ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած զարգացումներին:

Նմանատիպ նյութեր