211652_close_icon
views-count4036 դիտում article-date 11:53 10-11-2016

Ովքեր են հավակնում ԱՄՆ-ի պետական առանցքային պաշտոններին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե կողմնորոշվել է իր աշխատանքային թիմակիցների հարցում, ովքեր և կզբաղեցնեն պետական կարևորագույն պաշտոններ, գրում է The Wall Street Journal թերթը։ Այսպես, նախագահի գործերի փոխանցման հարցերով կզբաղվի Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին՝ այդ նահանգի նախկին սենատոր Ռիչ Բեգգերի և «Ժառանգություն» հիմնադրամի նախկին ղեկավար Էդ ֆուլների հետ։ Քաղաքականության հիմնական ուղղությունները կվերահսկի ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի նախկին սպա Ռոն Նիքոլը, ով աշխատել է նախագահի նախկին թեկնածու Միթթ Ռոմնիի թիմում։ Էկոնոմիկայի բնագավառը կվստահվի Ուիլյամ Ոոլթոնին՝ աճուրդային մասնավոր ընկերության ղեկավարին։ Նրան կօգնի Bear Stearns հայտնի ներդրումային բանկի առաջատար մասնագետ և 2010 թվականին Նյու Յորք նահանգից ընտրված Սենատի անդամ Դևիդ Մալլասը։ Ազգային անվտանգության հարցերը կվստահվեն Մայք Ռոջերսին, իսկ պաշտպանության ոլորտը՝ նախկին գեներալ Քիթ Քելլոգուին։ Ներքին գործերով կզբաղվի Օհայո նահանգի նախկին պետքարտուղար Քեն Բլեքուելլը, պետբյուջեն կվստահվի Էդ Միզին, ով աշխատել է Ռոնալդ Ռեյգանի ու Քեյ Քոուլզ Ջեյսմի ղեկավարման տարիներին՝ որպես գլխավոր դատախազ։ Բարաք Օբամայի մշակած քաղաքականությունը կվերանայի նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի՝ քաղաքական հարցերով խորհրդական Ադո Մաչիդան։ Միգրացիոն հարցերը կվստահվեն Ալաբամա նահանգից ընտրված սենատոր Ջեֆֆ Սեշշանսին, գլխավոր դատախազի պաշտոնը կարող է զբաղեցնել Քրիս Քրիսթին կամ Արքանզասի նահանգապետ Ասոյ Հաթչանսոնը։ Ամենայն հավանականությամբ նախագահի աշխատակազմում կարող են ընդգրկվել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը։ Առողջապահության ու սոցիալական հարցերով ծառայությունների պաշտոնին հավակնում են Լուիզիանայի նահանգապետ Բոբբի Ջինդալը և Թրամփի նախկին մրցակից Բեն Քարսոնը։ Ղեկավարման առաջին իսկ ամիսներին Թրամփը մտադիր է դուրս գալ Խաղաղօվկիանոսյան գործընկերության առևտրային պայմանագրից, դադարեցնել ՄԱԿ-ի հիմնադրամին կլիմայական փոփոխությունների հարցերով տրվող վճարումները և արտաքսել երկրից ավելի քան 2 մլն անօրինական միգրանտների։

Նմանատիպ նյութեր