211652_close_icon
views-count7138 դիտում article-date 23:25 09-11-2016

Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ

Այսօր երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ հանձնեց Արթուր Ալեքսանյանին:

Նմանատիպ նյութեր