3457 դիտում
22:52 09-11-2016
Հունաստանում ՀՀ դեսպան Չարչօղլյանն այցելեց Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա
Նոյեմբերի 9-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այցելեց Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպում ունեցավ ուսումնական կենտրոնի ղեկավարի և այնտեղ ուսանող հայ կուրսանտների հետ:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ ակադեմիայի ղեկավար գեներալ-մայոր Դիմիտրիոս Ալևիզոսը նշեց, որ իրենց համար առանձնահատուկ պատիվ է ընդունել ՀՀ դեսպանին: Նա տեղեկացրեց, որ ռազմակրթական ուսումնական հաստատությունը Հայաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ՝ միաժամանակ բարձր գնահատելով ակադեմիայում ուսանող հայ կուրսանտների պատրաստվածությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց հայ-հունական ռազմական համագործակցության ռազմաուսումնական բաղադրիչը և նշեց, որ ակադեմիան ավարտած հայ կուրսանտները հայկական բանակում իրենց դրսևորում են լավագույնս:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Ակադեմիայի ղեկավարի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Զրույցից հետո գեներալ-մայոր Ալևիզոսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց ակադեմիայի ուսումնական կենտրոն, ծանոթացավ հայ կուրսանտների ուսումնական գործընթացին և առօրյային: Հայ կուրսանտների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ դեսպանը նրանց մաղթեց հաջողություն ուսման մեջ և հորդորեց բարձր պահել հայ զինվորականի ու ապագա սպայի պատիվը:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
20:49 14-12-2023
Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա
925 դիտում
20:02 11-06-2024
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսի հետ
Այս բաժնից
622 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
832 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
856 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են