211652_close_icon

Առաջին անհրաժեշտության սննդատեսակները թանկացել են. «Ժողովուրդ»

views-count4592 դիտում article-date 09:25 09-11-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով: Գնաճ է արձանագրվել նաև այլ սննդատեսակների, ոգելից խմիչքների, ծխախոտի և միրգ-բանջարեղենի շուկաներում: Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են այն իրողությունը, որ օրեցօր Հայաստանում կյանքը թանկանում է: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հայտարարեց, թե աղքատության ցուցանիշները մեր երկրում նվազել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր