211652_close_icon
views-count1260 դիտում article-date 19:40 08-11-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ  գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: Ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար անխափան ու որակյալ էլեկտրամատակարարման ապահովման կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև ընկերության կողմից իրականացվող շինաշխատանքների որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն  Հարությունյանն էլ իր գոհունակությունը հայտնելով երկուստեք համագործակցության արդյունքներից, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքում ընկերության կողմից նախաձեռնվող ծրագրերի կյանքի կոչմանը մշտապես աջակցելու համար: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու վերաբերյալ, որն առավել արդյունավետ կդարձնի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառությունը:

Նմանատիպ նյութեր