211652_close_icon

Տեղի կունենա Աշոտ Մկրտչյանի «Երուսաղե՜ մ, Երուսաղե՜ մ…» վավերագրական ֆիլմի ցուցադրումը

views-count4440 դիտում article-date 22:36 08-11-2016
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բեմադրիչ, կինոօպերատոր Աշոտ Մկրտչյանի «Երուսաղե՜ մ, Երուսաղե՜ մ…» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Աշոտ Մկրտչյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է՝ «Ավետիս», «Շիկահող», «Լինել ուրիշ», «Նախասկիզբ» և այլն: Բեմադրիչ, կինոօպերատոր Աշոտ Մկրտչյանը 1985 թվականին ավարտել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտը, աշխատել է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում, իսկ 2005 թվականին հիմնադրել և մինչ օրս տնօրինում է IFAM ստուդիան: Մուտքն ազատ է: [b] «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր