8528 դիտում
23:12 31-05-2017
Ամերիկայի արձագանքը Հայոց ցեղասպանությանը. տեղի ունեցավ նոր վավերագրական ֆիլմի ցուցադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հանրության ուշադրությանը ներկայացրեց «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական [url=http://www.theyshallnotperish.com/trailer/]ֆիլմը[/url]՝ երբևէ չցուցադրված կադրերով, և Ռոքֆելերի արխիվային կենտրոնից վերցված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներին ստեղծված լուսանկարների հավաքածուն. միջոցառմանը ներկա էր նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը:
Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով: Ափխազիայի հոգևոր հովիվ տեր Սեթրակ Ազնավուրյանը աղոթք կարդալով հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
-Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո: Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն ամերիկացիների խորհրդանիշն է, եթե նրանք չօգնեին, ոչ միայն բազմաթիվ որբեր ողջ չէին մնա, այլև հետո միլիոնավոր հայեր չէին ծնվի: Շատ հայեր չգիտեն այս մասին: Ես ուզում եմ բոլորն իմանան, թե ինչ ջանք ու եռանդ է ներդրել Շանթ Մարտիրոսյանը, որպեսզի այս ֆիլմը ծնվի, և շատ կարևոր է այն փաստը, որ այն տարածվի մեր միջոցով: Նա, չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, նկարահանել է այս ֆիլմը, որը շատ կարևոր է մեզ համար, - իր ելույթն այսպես սկսեց «Նարեկացի» արվեստի միության հիմադիր Նարեկ Հարությունյանը:
Ֆիլմի դիտումից հետո «Նարեկացի» արվեստի միությունը Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց ազնվասիրտ Շանթ Մարտիրոսյանին` արժևորելով նրա վեհ առաքելությունը և ներդրումը հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայ ժողովրդի արդար պահանջների գործում:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ զրույց-քննարկում, որի ընթացքում ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Վավերագրական ֆիլմը հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի հերոսական արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները։
Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից. այն պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ընթացքում «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարևոր դերակատարման մասին, երբ բազմաթիվ ամերիկացիներ օգնություն ցուցաբերեցին ծայրահեղ տանջալից պայմաններում գտնվող միլիոնավոր հայ, հույն և ասորի փախստականներին:
Ֆիլմը Հայաստանում հայերեն թարգմանությամբ ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։
Նշենք, որ 2013 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Նարեկացի» արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներն ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն:
Արխիվային լուսանկարները ցուցադրվել են նաև «Նարեկացի» արվեստի միությունում և Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որից հետո միությունը ցուցադրված լուսանկարները նվիրել է մանկատանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, կոմպոզիտոր, դաշնակահար, թառահար Արտեմ Խաչատուրը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, քաղաքագետ Արա Պպյանը և այլ արվեստագետներ ու մտավորականներ:
[b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
20:35 03-04-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն Վարշավայում
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր