211652_close_icon
views-count3759 դիտում article-date 19:03 12-10-2017

Տեղի կունենա «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է հինգ մայրցամաքներում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների հետ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հանդիպումները և հաղորդակցության դրվագները: Էկրանին հայտնվում են աշխարհի տարբեր երկրների հայեր, տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն շփվում են անձնակազմի հետ, դրսևորելով իրենց անկեղծ սերը իրական հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ: Ֆիլմի նպատակն է լսարանին ցուցադրել սփյուռքի յուրաքանչյուր անդամի խորին սերը Հայաստանի հանդեպ, նրանց սերտ ընդհանրությունը Հայաստանի հետ: Օտար հողում, որպես մեծ հայրենիքի մի մասնիկ, իրենց փոքրիկ հայկական անկյունը՝ ստեղծելու ձգտումը: Երիտասարդ սերունդին հայության ոգով դաստիարակելու ցանկությունը: Կինոնկարը նկարահանվել է «Հայերը և ծովը» ՀԿ-ի և «Պայտ» ստուդիայի աջակցությամբ: Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Աննա Դերձակյանն է, օպերատորներ՝ Սամվել Բաբասյան, Հայկ Բադալյան, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, մոնտաժի ռեժիսոր՝ Արթուր Վարսյանը: Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Արմենիա. «ծովից ծով» գրքի մոտիվներով:

Նմանատիպ նյութեր