Կա մի կետ, որտեղ բաժակը լցվում է և ժողովրդավարությունը մահանում. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթի սյունակագիր Փեթեր Փրեսթոնն անդրադարձել է Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձային դեպքերին և քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քայլերը:
«Միշտ կա մի կետ, որտեղ բաժակը լցվում է և ժողովրդավարությունը մահանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերջին օրերին ևս 10.000 պետական ծառայողի աշխատանքից ազատելով և ձերբակալելով «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրին ու երկրի լավագույն լրագրողներից մի քանիսին, հասավ այդ կետին»,- գրել է Փրեսթոնը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Մուրադ Սաբունջուն և 9 աշխատակիցների: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել են «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը: