Հաքերները փորձել են կոտրել WikiLeaks-ի կայքը
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ երկրորդ անգամ հրապարակել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակների մյուս մասը, հաղորդում է Rosbalt-ը։
«WikiLeaks-ի սերվերները այժմ գտնվում են զանգվածային DDoS նապատակաուղղված հարձակումների հոսքի տակ»,-Twitter-ում և Facebook-ում գրել են կազմակերպության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ կազմակերպությունը հրապարակել էր 8263 նամակ։ Առաջին մասը (19252 նամակ) հրապարակել էր այս տարվա հուլիսի 22-ին։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում WikiLeaks-ը հրապարակել է նաև Հիլարի Քլինթոնի շտաբի ղեկավար Ջոն Փոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է միջուկային էներգետիկայի, Քլինթոն հիմնադրամի ստացած նվիրատվությունների մասին։ Նամակներում խոսվում է նաև սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի շահերի մասին։