ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Another Brick In The Wall»․ Pink Floyd․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խումբը ստեղծվել է 1966 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից։
Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն (ստեղնաշարային գործիքներ) ու Նիք Մեյսոնը (հարվածային գործիքներ) ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում։