211652_close_icon
views-count4407 դիտում article-date 23:51 06-11-2016

Ժամը 22։30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Դիլիջան, Իջևան քաղաքներում՝ թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր