211652_close_icon
views-count51194 դիտում article-date 10:39 05-11-2016

Մարտունու քննչական բաժնում քննություն է սկսվել 63-ամյա տեղաբնակի նկատմամբ. նրա շոգեբաղնիքում զբաղվում էին պոռնկությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի 34/1 տան բնակիչ, 63-ամյա Արծրուն Կարապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Մարտունի քաղաքում գտնվող իրեն պատկանող շոգեբաղնիքը Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գյուլնարա Խուդոյանին, Արմավիրի մարզի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Խաչատրյանին, 29-ամյա Հերմինե Գևորգյանին և Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գայանե Հակոբյանին տրամադրելու համար, որտեղ վերջիններս զբաղվել են պոռնկությամբ՝ տարբեր տղամարդկանց հետ ունենալով սեռական հարաբերություններ՝ 5000 դրամի դիմաց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր