10811 դիտում
22:49 04-11-2016
Պաշտպանության նախարարին զեկուցվել է առաջիկա զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Հանրապետական կենտրոնական հավաքակայանում:
Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել համալսարանի հրամանատարաշտաբային և համազորային ֆակուլտետների մասնաշենքերում, ծանոթացել է ուսումնառության պայմաններին, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին, կրթական հնարավորություններին, տեղում դիտարկել է կուրսանտների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, զորանացային, լսարանային, ճաշարանային պայմանները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը պաշտպանության նախարարին զեկուցել է համալսարանի կազմի և կառուցվածքի, կրտսեր և ավագ սպայական կազմի պատրաստման ու վերապատրաստման, ռազմամասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների, ընդունելության կարգի, կուրսանտների առօրյայի և սոցիալ-կենցաղային պայմանների մասին, հանդես է եկել ռազմական համալսարանի գրավչությունն առավել բարձրացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով:
Ռազմական համալսարան կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ճաշել է կուրսանտների հետ:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Պաշտպանության նախարարին է զեկուցվել նաև առաջիկա զորակոչի նախապատրաստական աշխատանքների և նոր ծրագրերի մասին:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
16:38 16-09-2014
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. զեկուցվել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ԱԻՆ ՃԿԿ-ների աշխատանքների մասին
1921 դիտում
11:25 19-09-2016
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. զեկուցվել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ընթացիկ աշխատանքների մասին
Այս բաժնից
706 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին