211652_close_icon
views-count4667 դիտում article-date 21:32 04-11-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

[b]Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ[/b], շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Անշուշտ, դժվարին և պատասխանատու առաքելություն է վերապահված ձեզ, քանզի առնչվում եք մեր հասարակության առավել զգայուն խավերի հետ: Ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ, ինչն իր հերթին սոցիալական աշխատողից պահանջում է խիստ նրբանկատ ու ընդգծված հոգատար վերաբերմունք: Տոնական այս առիթով ուզում եմ Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մեր վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ ու բազմազավակ ընտանիքների, տարեցների ու, ընդհանրապես, ձեր աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։ Համոզված եմ, որ նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, բարեխիղճ աշխատանքով ու հոգատար վերաբերմունքով կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը: Ամենայն բարիք, քաջառողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:   [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր