211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

views-count814 դիտում article-date 11:09 04-11-2015
Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ: Տոնական այս առիթով ուզում եմ Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մեր վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ ու բազմազավակ ընտանիքների, տարեցների ու, ընդհանրապես, ձեր աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։ Համոզված եմ, որ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով, բարեխիղճ ու հոգատար աշխատանքով և համբերատարությամբ կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը՝ տարածելով բարություն, այդպիսով ջերմացնելով նաև ձեր աջակցության կարիքն ունեցող անձանց սրտերը: Ամենայն բարիք, քաջառողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»:

Նմանատիպ նյութեր