211652_close_icon
views-count1886 դիտում article-date 16:41 04-11-2016

Իրաքյան բանակը ճնշել է Շերգաթ քաղաքի վրա ահաբեկիչների հարձակումը

Իրաքի անվտանգության ուժերը ճնշել են «Իսլմական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհը երկրի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ քաղաքի վրա։ Այդ մասին հայտնել է Շերգաթի ղեկավար Ալի Ադ-Դաուդաղը, փոխանցում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ահաբեկիչները հարձակվել են Շերգաթի վրա արևելյան մասից և զավթել մզկիթը և մի քանի բնակելի տներ։ Անվտանգության ուժերը քաղաքում պարետային ժամ են սահմանել և լրացուցիչ ուժեր ուղարկել։ Գրոհի ժամանակ զոհվել է 7 զինվոր։ Հարձակվող ահաբեկիչների թիվը եղել է ավելի քան 30։ Նրանք թաքնվել են մզկիթում, ինչից հետո հարձակվել անվտանգության ուժերի շտաբի վրա, սակայն ոստիկանությունը և Շերգաթի 51-րդ բանակային բրիգադը կարողացել է ճնշել հարձակումը՝ սպանելով մոտ 15 ահաբեկչի, մյուսներին հաջողվել է փախչել։ Այժմ ուժայինները «սանրում են» քաղաքի փողոցներն ու վայրերը, որտեղ թաքնվել էին ահաբեկիչները։ Նշենք, որ Շերգաթը ԻՊ-ից ազատագրվել է սեպտեմբերի վերջին։ Այն գտնվում է Մոսուլից մոտ 100 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր