Ռուսական օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա
Ռուսաստանի օդուժը կանխել է ԻՊ ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Գրոհայինները կորցրել են 15 բեռնատար ավտոմեքենա` բարձված խոշոր կալիբրի տրամաչափով հրազենով և զենիթային սարքավորումներով, ինչպես նաև 250 ահաբեկիչ,- հայտնել է ՌԴ զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
Գեներալ-լեյտենանտի խոսքով` Ռուսաստանը կոչ է անում երկարաձգել հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով: