ԱՄՆ-ի միջուկային թափոնների միակ պահման վայրում փլուզում է տեղի ունեցել
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Քարլսբադ քաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող երկրի միակ միջուկային թափոնների ստորգետնյա պահուստարանի աշխատակիցների տարհանում է կատարվել, երբ տեղի է ունեցել փլուզում, հաղորդում է Rosbalt գործակալությունը։
San Francisco Chronicle թերթի տվյալներով՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Միջադեպը չի ուղեկցվել ռադիացիոն արտահոսքով։
Ահազանգ է տրվել այն բանից հետո, երբ պահուստարանի աշխատակիցները փլուզման ձայն են լսել և նկատել են աղային կուտակումներ։ Այսօր նախատեսված են փլուզման տեղանքի ստուգումեր ու հետևանքների վերացման աշխատանքների իրականացում։