211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 3-ից 4-ը)

views-count2220 դիտում article-date 15:11 04-11-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, դրամանենգության՝ 2, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր