Չինաստանում իշխանությունները դատախազին պատկանող 149 բնակարան են հայտնաբերել
Չինաստանի իշխանությունները Նանչան Սյույա Լինբաո քաղաքի դատախազին պատկանող 149 բնակարան են հայտնաբերել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 16,3 մլն դոլար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազը հանցավոր համաձայնության գալով իր փեսայի հետ, քաղաքի բաներից մեկում բանկային քարտերով խարդախությամբ մեծ գումարի վարկ է ձևակերպել և գնել այդ անշարժ գույքը:
Այս պահին իրավապահ մարմինները դատախազին և նրա փեսային կալանավորելու օրդեր են ներկայացրել: