3811 դիտում
16:48 03-11-2016
Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին
Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին:
Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, նրանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները և ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ինչպես նաև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, վերջիններիս՝ օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու նպատակով: Գործադիրի եզրակցության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորումն ակնհայտորեն հակասում է արդար դատաքննության հիմնարար իրավունքին՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով:
Նմանատիպ նյութեր
631 դիտում
15:39 29-09-2022
Կառավարությունը հաստատեց Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-ի տարեկան ծրագիրը
1292 դիտում
14:10 31-07-2014
Գործադիրը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը