3758 դիտում
10:27 03-11-2016
Խնջույք ժանտախտի ժամանակ. ԿԲ-ում մինչև մի քանի հազար դոլար աշխատավարձ են ստանում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է՝ խնջույք՝ ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչև մի քանի հազար դոլար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը։
Ա. Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ ևս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։ Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում և այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այն նեղ վիճակում այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձներն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստ էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
09:00 25-08-2015
ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչները ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում. ՀԺ
6439 դիտում
21:21 18-04-2020
Արսեն Բաբայան. Ինչպե՞ս է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան