1894 դիտում
22:30 02-11-2016
ԱԻ նախարարության աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացները շարունակական են լինելու. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը ներկա էին նաև դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը և պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել երկկողմ համագործակցության վերաբերյալ դեսպանության մտադրությունները և քննարկել դրա հնարավոր ուղղությունները:
Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց այցելության համար, ներկայացրեց ԱԻ նախարարության հիմնական գործառույթները և միջազգային համագործակցության ոլորտները:
- Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես գիտեք` անցյալ տարի մեր միջազգային թիմերը որակավորման բարդ քննություն հանձնելով դարձել են ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ: Նրանց համար անգլերեն լեզվի դասընթացները կազմակերպվել էին դեսպանատան աջակցությամբ, որոնք շատ օգտակար եղան և որի համար կրկին շնորհակալություն ենք հայտնում;-նշեց Արմեն Երիցյանը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ ուրախ է լսել, որ իրենք կարողացել են օգտակար լինել և հայտնեց, որ ԱԻ նախարարության աշխատակիցների համար կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացները շարունակական են լինելու: Առաջիկա դասընթացը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ:
Տիկին դեսպանն ընդգծեց, որ իրենք ԱԻՆ հետ փոխգործակցության ապագա ծրագրերում անպայման հաշվի կառնեն նախարարության գործունեության և զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև կուզենան համագործակցության դաշտում ընդգրկել Վրաստանում գտնվող դեսպանության գործընկերներին:
Նախարար Ա. Երիցյանը տիկին դեսպանին վստահեցրեց, որ ԱԻ նախարարությունը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ աշխատել բոլոր ուղղություններով` անհրաժեշտության դեպքում կանգնելով նաև դեսպանության կողքին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
13:17 22-11-2024
Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են Ազգային ժողով
532 դիտում
12:42 22-11-2024
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում