211652_close_icon

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

views-count1897 դիտում article-date 16:06 02-11-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ: Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն և կխորանան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Ռոսս Էթելլին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Նմանատիպ նյութեր