Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի էռևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնի անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.62 տոկոսով և բարելի դիմաց կազմել 47.84 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ընկել է 0.79 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46.30 ԱՄՆ դոլար։