211652_close_icon
views-count2509 դիտում article-date 16:03 01-11-2016

Հաագայի միջազգային դատարանը, հնարավոր է, հետաքննի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների մասնակցությամբ ռազմական հանցագործությունները

Հաագայի միջազգային դատարանը մտադիր է ամբողջական հետաքննություն սկսել Աֆղանստանում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների գործում, որոնցում կասկածվում է ամերիկացի զինվորականները, գրում է The Foreign Policy թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թերթը նշում է, որ ՄՔԴ-ի դատախազ Ֆաթու Բենսուդան առաջիկա շաբաթների ընթացքում կնախաձեռնի հետաքննությունը։ Ամենայն հավանականությամբ, այն կսկսվի մինչև ընթացիկ տարվա վերջը։ Թերթի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները վերջերս են այցելել Հաագայի միջազգային դատարան, որպեսզի քննարկեն հնարավոր հետաքննությանն առնչվող հարցեր։ Այդ կապակցությամբ նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2003-2005 թթ-ներին։ Հետաքննվելու է նաև դեպքը, երբ ամերիկյան օդուժը հարվածել էր «Բժիկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցի շենքին, ինչի հետևանքով զովել էր մի քանի տասնյակ մարդ։

Նմանատիպ նյութեր