211652_close_icon

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

views-count2866 դիտում article-date 10:19 01-11-2016
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում տեղում է ձյուն: Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին եւ Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում եւ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում՝ Թալինի, Ապարանի, Արագածի տարծաշրջաններում, տեղում է ձյուն: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում եւ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր