211652_close_icon
views-count2146 դիտում article-date 21:04 08-03-2021

Այս պահին հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Սյունիքի, (բացի Մեղրի քաղաքից), Տավուշի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր