5405 դիտում
16:47 01-11-2016
Հետաքրքիր փաստեր Սպիտակ Տան մասին
Սպիտակ Տունը ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրն է, որ տեղակայված է ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտայի Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։
Շենքի ճարտարապետը իռլանդացի Ջեյմս Հոբանն է, կառուցվել է 1792-1800 թթ. Aquia Creek ավազաքարից՝ նեոդասական ոճով։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը 1801 թ. տեղափոխվեց այս շենք, նա ճարտարապետ Բենջամին Լատրոպի հետ ընդլայնեց շենքը՝ ստեղծելով սյունաշարեր։
1812 թ. պատերազմի ժամանակ առանձնատունը հրկիզվել է բրիտանական բանակի կողմից։ Անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները և նախագահ Ջեյմս Մոնրոն կիսանորոգված շենք տեղափոխվեց 1817 թ. հոկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքները շարունակվեցին և 1924 թ. ավելացավ հարավային սյունասրահը, 1824 թ.՝ հյուսիսային սյունասրահը։
Շինության գործադիր հատվածում կուտակումներից խուսափելու համար, նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1901 թ. աշխատանքային գրասենյակները տեղաբաշխեց Արևմտյան թևում։ Ութ տարի անց նախագահ Ուիլյամ Հովարդը Թաֆտը ընդլայնեց Արևմտյան թևը և ստեղծեց առաջին օվալաձև գրասենյակը։
Երրորդ հարկի վերնահարկը 1927 թ. վերափոխվեց բնակարանային հատվածի։ Նորակառույց Արևելյան թևը հատկացվեց հասարակական միջոցառումներին ու ընդունելություններին։
Նմանատիպ նյութեր
3015 դիտում
17:15 21-01-2014
Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին
5025 դիտում
10:35 02-12-2014
Հետաքրքիր փաստեր Նյու-Յորքի մասին. ֆոտոշարք
7983 դիտում
09:54 05-04-2015
Մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ անցնող» հեղուկը. հետաքրքիր փաստեր արյան մասին
Այս բաժնից
2806 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10531 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am