Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բողոքի ցույց է անցկացվել՝ դիվերսանտներ Գուլիևին և Ասկերովին ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ պահանջելով ԼՂՀ տարածք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ անելու ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասկերովի ազատ արձակումը, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Ակցիային միացել են նաև դիվերսանտների հարազատներն ու ընտանիքի անդամները: ՄԱԿ-ի շենքի մուտքի մոտ թույլատրել են կանգնել միայն ակցիայի մասնակիցներից չորսին: Պարզվել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել «Կորչի ՄԱԿ-ը» և «Կոչի ԵԱՀԿ-ն» արտահայտությունները: