211652_close_icon
views-count5426 դիտում article-date 18:15 01-11-2016

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: [color=#CC0000]Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձնախառն անձրև: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը: [/color] ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր