2773 դիտում
18:42 05-12-2018
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կցորդիչով բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել Վարդենյաց լեռնանցքով երթևեկելուց:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 20 մ):
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել