1848 դիտում
17:39 01-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Վահանյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները:
«ՀՀ վարչապետի հանձնարարականով նախատեսվում է օպտիմալացնել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնին և Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տրամադրվող բյուջետային ծախսերը, և մեր այսօրվա խորհրդակցությունը կազմակերպվել է այս խնդրի քննարկման, կենտրոնների գործունեության բարելավման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ընդլայնման շուրջ ձեր առաջարկություններին ծանոթանալու նպատակով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր խոսքում նախարարը կարևորել է մարզային կենտրոնների գործառույթների ընդլայնման, ինչպես նաև տեղեկատվական կոնսոլիդացված համակարգի ստեղծման խնդիրը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հանդես են եկել կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ տարբեր առաջարկներով` ընդգծելով, մասնավորապես, մարզային կենտրոնները երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնների ընթացիկ աշխատանքների բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը հանձնարարել է կենտրոնների ղեկավարներին կազմել և մեկշաբաթյա ժամկետում իրեն ներկայացնել առաջարկներ մարզային կենտրոնների զարգացման, խորհրդատվական մակարդակի բարձրացման և աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
19:33 26-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ
1543 դիտում
20:26 30-10-2019
Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում հանդիպել է հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ
928 դիտում
20:34 14-03-2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ
Այս բաժնից
610 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
478 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
484 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել