1588 դիտում
15:55 01-11-2016
Փաստաբան Արմեն Ումրշատյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշմամբկարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը:
Փաստաբանը մեղավոր էր ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2, 3.1.8 և 3.5.5 ենթակետերի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ Խորհուրդը որոշել էր դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը:
Խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի կողմից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2016թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2016թ. որոշմամբ մերժվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշումը մտել է օրինական ուժի մեջ և Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված:
[b]ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
883 դիտում
13:20 24-12-2014
Դադարեցվել է Սամվել Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը. ՓՊ
1663 դիտում
18:49 09-06-2014
Աշոտյանի հրամանով դադարեցվել է ԲՈՒՀ-ի լիցենզիայի գործողությունը
1279 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Այս բաժնից
838 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
952 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն