211652_close_icon

Արարատցի երիտասարդները պատրաստվում են առաջիկա ընտրություններին

views-count3768 դիտում article-date 18:40 31-10-2016
Շուրջ 100 երիտասարդներ հոկտեմբերի 28-30- ը Ծաղկաձորում էին` քննարկելու այն բոլոր խնդիրները, որոնք հետաքրքրում են մարզի երիտասարդությանը: ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության այս եռօրյա հավաքի ընթացքում երիտասարդ հանրապետականները ամփոփեցին կազմակերպության կատարած աշխատանքները և նոր ու թարմ գաղափարներ առաջարկեցին առաջիկա ծրագրերի համար: Հավաքին ներկա են եղել նաև Ալավերդու ՀՀԿ-ական երիտասարդներից: Հավաքի մասնակիցները հանդիպեցին նաև ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանին, ում էլ գրոհեցին իրենց հուզող մի շարք հարցերով` ինչպես ակտիվացնել մարզային կյանքը, ինչպես կարող են երիտասարդները ներգրավվել քաղաքական գործընթացներում և այլն: Երբ այսքան կուսակցական երիտասարդներ հանդիպում են, անխուսափելի և առաջնահերթ թեմաներից է առաջիկա ընտրությունների կազմակերպումը և երիտասարդների դերը քարոզարշավում: Լենա Մարգարյանը, ով վերջերս է անդամագրվել է ՀՀԿ-ին, ասաց, որ միշտ ցանկացել է քաղաքականությամբ զբաղվել հանրապետականների շարքերում. «Ես ունեմ շատ հետաքրքիր ու թարմ գաղափարներ և վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունը կսատարի ինձ իմ նախաձեռնություններում Արարատի մարզում»: Շատ հետաքրքիր էր պատգամավորի հետ հանդիպումը, ումից հետաքրքրվեցի ուսման զեղչերի հնարավորությունների մասին: Արարատցի հանրապետականները Կարեն Ավագյանի հետ քննարկեցին 2017թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր