3435 դիտում
17:28 31-10-2016
Բակո Սահակյանը պարգևատրել է ԼՂՀ փրկարարներին
Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը պետական պարգևներ է հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար և մասնագիտական տոնի կապակցությամբ:
Իր խոսքում Բակո Սահակյանը շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին ու նշել, որ այսօր կան պատրաստված, արհեստավարժ, անձնվիրաբար իրենց պարտականությունները կատարող փրկարարներ ու հրշեջներ, իրենց գործին գիտակ մասնագետներ, ովքեր մյուս շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ միասին գործուն մասնակցություն են ունենում հանրապետական նշանակության միջոցառումների հաջող ու արդյունավետ անցկացմանը:
Արցախի Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Արցախն այսուհետ ևս կանի հնարավորը` արտակարգ իրավիճակների պետական ծառայության առջև ծառացած խնդիրների լուծմանը, ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն ըստ ամենայնի աջակցելու ուղղությամբ:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3991 դիտում
14:22 22-11-2014
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է ԼՂՀ ՌՕՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին
19362 դիտում
16:28 28-12-2015
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է վաստակավոր բժշկուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1143 դիտում
12:42 20-12-2014
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրել է Շիրակի մարզի փրկարարներին
Այս բաժնից
877 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)