Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրել է Շիրակի մարզի փրկարարներին
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին: Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել վերջիններիս հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը:
Նոր տարվա նախաշեմին, քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում: Իր հերթին ՇՄ Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետից Շիրակի մարզի Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին տարածք տրամադրելու համար:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպման վերջում պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց իրենց գործում լավագույնս դրսևորած փրկարարներին՝ միաժամանակ շնորհավորելով գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը: