211652_close_icon
views-count19332 դիտում article-date 16:28 28-12-2015

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է վաստակավոր բժշկուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանագրով, բարերար, ՀՀ վաստակավոր բժիշկ տիկին Սառա Եսայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Նշենք, որ վերջինս աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ռևմատոլոգ: ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես. • Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: • 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում: • Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: • Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով: • Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով: • Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր: • Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները: • Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները: • 2013թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: • Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին: • 2014թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը: [b] • Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը:[/b] Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով, սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի, Առաջին տպագիր Գրքի, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980 թթ.-ի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը և բազում այլ խաչքարեր: • 2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար: • 2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: • 2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար: • 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները: • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար: • 2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի “Հայաստանի հերոսներ” գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ: • Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվում է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը: • Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվում է մշակույթի տուն և երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականին: • Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում, որոնք ավարտին կհասցվեն 2016 թվականին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/12/30387/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ը, [color=#CC0000]հոկտեմբերի 12-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի և Սուրբ Աստվածածին եղեկեցու հուշահամալիրի բացման արարողության կապակցությամբ Նանսենի անունը կրող փողոցում ու այգում ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին 20 հազարից ավելի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած հյուրեր և որը ամենակարևորն է` երիտասարդ և մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Թանգարանի բացմանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կարմիր ժապավենը կտրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այս գողտրիկ ու հրաշալի համալիրի հովանավոր Սառա Եսայանը: Հուշահամալիրի տարածքում կանգնեցված նորվեգացի բևեռախույս, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆ. Նանսենի արձանի տարածքում տեղադրված են հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերևգական էջերին, անվանի հայ որդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված 3 տասնյակից ավելի հուշարձան ու խաչքար: Օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որից հետո խոսքով հանդես եկավ ճանաչված գրող և հրապարակախոս Զորի Բալայանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկա գտնվողները մեծ ոգևվորությամբ արտահայտվում էին, ասելով` “Կառլեն և Սառա Եսայանները բացիթողի մատնված և ժամանակին գարշահոտությամբ տարածված տարածքը սարքեցին Երևանցիների համար սրբության սրբոց, մինչդեռ, երբ թանգարանի կառուցման “ֆունդամենտը” նոր էին փորում, որոշ մամուլի ներկայացուցիչներ ու մի քանի գրանդակեր բնապահպաններ վայնասուն էին կապում, թե Եսայանները տարածքում ծառեր են հատում, որ իրենց համար զվարճանքի վայր սարքեն”: [/color] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+

Նմանատիպ նյութեր