Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. գյուղացիների պնդմամբ՝ նորատուսցի 2 երիտասարդ տղամարդիկ Սևանում ջրահեղձ են եղել
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի 2 բնակիչ ձկնորսությամբ զբաղվելու նպատակով մտել են Սևանա լիճը և չկան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ սկսել են գյուղացիների և Սևանի ջրասուզակների հետ այդ քաղաքացիների որոնողական աշխատանքները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ամուր Կյուրեղյանը և Արևշատ Առաքելյանն են։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի