211652_close_icon
views-count5578 դիտում article-date 11:24 31-10-2016

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 36-րդ նիստին: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն նորարարությունների և բանկային համակարգում կիբերանվտանգության կարգավորման թեմայի շուրջ: Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր