ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև ԿԲ նախագահի հանդիպումը և բանակցությունները Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ, որի արդյունքում ստորագրվելու է 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ուղղված գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ զարգացմանը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: