Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 30-ին
1907 թ. – ծնվել է Ռաֆայել Արշակի Աթայանը, հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1990 թ.):
1918 թ. – կնքվեց Մուդրոսի զինադադարը, համաձայն որի Օսմանյան կայսրությունը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:
1920 թ. – թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրքերը գրավեցին Կարսը:
1922 թ. – ծնվել է Ցոլակ Բեքարյանը, հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (մահ. 1980 թ.):
1938 թ. – Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրությունը մեծ իրարանցում առաջացրեց ԱՄՆ-ում:
1960 թ. – ծնվել է Դիեգո Մարադոնան, արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
1973 թ. – բացվեց Բոսֆորի կամուրջը, փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջը (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):
1991 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը: