211652_close_icon
views-count2789 դիտում article-date 19:49 30-10-2016

ԵՄ-ն ստորագրել է Կանադայի հետ ազատ, խորը և համընդգրկուն տնտեսական և առևտրային համաձայնագիրը

Բրյուսելում ԵՄ-Կանադա գագաթաժողովի ժամանակ Եվրամիությունն ու Կանադան կնքել են համընդգրկուն տնտեսական և ազատ առևտրային համաձայնագիրը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև ԵՄ տարբեր ինստիտուտների ղեկավարներ։ Ավելի վաղ համաձայնագրի ստորագրումն արգելափակել էին Բելգիայի երեք ֆրանսալեզու սուբեյկտներ՝ Վալոնիայի գլխավորությամբ։ Սակայն բանակցությունների արդյունքում վետոները հանվել էին։ ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել Կանադայի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմանը հոկտեմբերի 29-ին։ Նշվում է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ Բրյուսելում փորձել են խոչընդոտել ԵՄ-Կանադա գագաթաժողովի աշխատանքները։ Ցուցարարները ջանացել են հաղթահարել բարիկադներն ու ներխուժել Եվրոպայի խորհրդի շենք։ Նրանք իրավապահների ուղղությամբ քարեր ու ներկով լի շշեր են նետել։

Նմանատիպ նյութեր